Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ, 
2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Երկրորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար, քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

«Ջունգլիների գիրքը» երրորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» չորրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Հինգերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Բոդո Շեֆերի  «Մանի անունով շունը» վեցերորդ տեղում է։ «Մանի անունով շունը» գիրքը գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի լավագույն ստեղծագործություններից է՝ նախատեսված հատուկ երեխաների և պատանիների համար: Գիրքը կսովորեցնի երեխային հասկանալ ու պատկերացնել, թե ինչ է փողը, ինչպես կարելի է այն կառավարել, կուտակել ու նույնիսկ՝ վաստակել: Միևնույն ժամանակ, սա գեղարվեստական ստեղծագործություն է փոքրիկ աղջկա և Մանի անունով շան ընկերության մասին՝ լի հետաքրքիր արկածներով:

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» յոթերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

Լիզ Փիշընի «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» ութերորդ հորիզոնականում է։ Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։

Իններորդ տեղում է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը»: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են... Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը…

Լիզ Փիշընի «Թոմ Գեյթս. հիանալի արդարացումներ» տասներորդ տեղում է։ Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 «Երեք խոզուկները» Բուկինիստ 124
2 +1

                   Շառլ Պերո

               «Կարմիր գլխարկը»

Բուկինիստ 104
3 -2 «Ջունգլիների գիրքը»  Բուկինիստ 91
4 0

Ռադյարդ Քիփլինգ

«Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Բուկինիստ 83
5 *

             «20 հեքիաթ

          արքայադուստրերի մասին» 

Դավինչի 49
6 *

              Բոդո Շեֆեր

        «Մանի անունով շունը» 

Դավինչի 42
7 *

Հովհաննես Արամյանց

«Անտառի գիրքը» 

Դավինչի 37
8 *

Լիզ Փիշըն

«Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» 

Զանգակ 31
9 +1

Արտավազդ Եղիազարյան

«Վիշապաքարի գաղտնիքը»

Անտարես 27
10 * Թոմ-Գեյթս.-հիանալի-արդարացումներ-1.jpg (163 KB)

Լիզ Փիշըն

«Թոմ Գեյթս. հիանալի արդարացումներ» 

Զանգակ 24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]